Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 16

:
Armenian - 2018
1 Ասայի թագավորության երեսունվեցերորդ տարում Իսրայելի Բաասա թագավորը հարձակվեց Հուդայի վրա և կառուցեց Ռաման, որպեսզի չթողնի Հուդայի Ասա թագավորի երկրից մարդ դուրս ելնի և ներս մտնի։
2 Ասան արծաթ և ոսկի հանեց Տիրոջ տան և թագավորի տան գանձարաններից և ուղարկեց Դամասկոսում բնակվող ասորիների Բենադադ թագավորին՝ ասելով.
3 «Թող դաշինք լինի իմ ու քո միջև, ինչպես որ կար իմ հոր ու քո հոր միջև։ Ահա քեզ համար արծաթ և ոսկի եմ ուղարկում. արի քանդի՛ր Իսրայելի թագավոր Բաասայի հետ քո դաշինքը, որպեսզի ինձանից հեռանա»։
4 Բենադադը լսեց Ասա թագավորին և իր զորքերի հրամանատարներին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ։ Նրանք հարված հասցրին Իոնին, Դանին, Աբելմայիմին և Նեփթաղիմի բոլոր շտեմարանի քաղաքներին։
5 Երբ Բաասան այդ իմացավ, դադարեց Ռաման կառուցելուց և թողեց իր գործը։
6 Ասա թագավորը հավաքեց Հուդայի բոլոր մարդկանց, որոնք վերցրին Բաասայի կառուցած Ռամայի քարերն ու փայտերը, և դրանցով կառուցեց Գաբաան և Մասփան։
7 Այդ ժամանակ Հուդայի թագավոր Ասայի մոտ եկավ Անանի տեսանողը և ասաց նրան. «Որովհետև դու ապավինեցիր ասորիների թագավորին և չապավինեցիր քո Տեր Աստծուն, դրա համար ասորիների թագավորի զորքը ազատվեց քո ձեռքից։
8 Մի՞թե եթովպացիներն ու լիբեացիները մեծաթիվ զորք չունեին չափազանց շատ մարտակառքերով և ձիավորներով. բայց քանի որ դու Տիրոջն էիր ապավինել, նա նրանց քո ձեռքը մատնեց,
9 որովհետև Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով հարում են իրեն։ Դու անմտություն արեցիր այդ գործում, ուստի սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։
10 Ասան բարկացավ տեսանողի վրա և նրան բանտարկեց, որովհետև զայրացած էր նրա դեմ այդ բանի համար։ Այդ ժամանակ Ասան ժողովրդից ոմանց ճնշեց։
11 Ասայի առաջին ու վերջին գործերի պատմությունը. ահա դրանք գրի են առնված Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։
12 Ասան ոտքերից հիվանդացավ իր թագավորության երեսունիններորդ տարում, և նրա հիվանդությունը ծանրացավ։ Բայց իր հիվանդության ժամանակ չփնտրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց։
13 Ասան ննջեց իր հայրերի հետ և մեռավ իր թագավորության քառասունմեկերորդ տարում։
14 Նրան թաղեցին Դավթի քաղաքում, այն գերեզմանում, որ ինքը պատրաստել էր։ Նրան պառկեցրին մի անկողնում, որը լցրել էին զանազան արվեստագործ բաղադրություններով, և նրա պատվին մեծ կրակ վառեցին։